Պոմպեյում հնագետները հայտնաբերել են տերմոպոլիա՝ որմնանկարներով զարդարված փողոցային խանութ, որտեղ նախկինում այցելուներին վաճառել են տաք սնունդ և խմիչք: Հնագույն խանութի մնացորդները հայտնաբերվել են Հնագիտական պարկի տարածքում: Դրանում գտնվել են նաև թրծակավից բանկեր, որոնցում, իրենց հերթին, եղել են 2000 տարվա պատմություն ունեցող սննդի հետքեր:

Տերմոպոլի դիմային հատվածը զարդարված է եղել վառ որմնանկարներով, որոնցից մի քանիսում պատկերված են եղել այն կենդանիները, որոնք վաճառվել են խանութում, օրինակ՝ հավ, բադեր: Հնագետները գտել են նաև բրոնզե զարդարված բաժակ, կերամիկական կուժեր, գինու գավաթներ:

Ինչպես պատմել է պարկի տնօրեն Մասիմո Օսանան՝ ողջ տերմոպոլիայի ուսումնասիրությունները դեռ առջևում են: Հայտնաբերված տակառներում իսկապես եղել են խոզի, տավարի, ձկան և խխունջի մսերի հետքեր:

Տերմոպոլիայում հայտնաբերվել է նաև էներգետիկ բատոնի հնագույն անալոգը, իսկ պատերին՝ հին հունարենով մակագրված հումորային պատկերներ են կախված եղել:

Մինչ Պոմպոյի փլուզումը դրանում ապրել է շուրջ 13 հազար մարդ: 79 թ. Վեզուվի հրաբխի ժայթքման հետևանքով քաղաքը հայտնվել է մոխրի ու փոշու տակ: Ժայթքումը հավասարազոր է եղել մի քանի ատոմային ռումբերի պայթյունին: Մինչ օրս հայտնաբերվել է քաղաքաի տարածքի մոտ 2/3-րդը, որը կազմում է 66 հեկտար: Կազմակերպված պեղումներ սկսել են կատարել 1750 թ. ի վեր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել