Aysor.am-ը գրում է․

17 կուսակցությունների շարքն այսօր ընդլայնվեց. ձևավորվեց «Հայրենիքի փրկության խորհուրդ» և որոշում կայացվեց առաջադրել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Վազգեն Մանուկյանն ունի այն փորձառությունը և անցած ճանապարհը, որ որոշել ենք առաջադրել իրեն։ Վազգեն Մանուկյանը, վարչապետ ընտրվելու դեպքում, կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը, լինելու է ապակուսակցական վարչապետ, որոշակի ժամանակ անց պարտավորվելու է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որին ինքը չի մասնակցելու և չի աջակցելու որևէ քաղաքական ուժի», - ասաց Արթուր Վանեցյանը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել