Armday.org-ը գրում է․
Արցախում նոյեմբերի 1-ի լուսադեմին զոհվել է Ջավախքի Ագանա գյուղի զավակ ավագ լեյտենանտ Սամվել Հովհաննիսյանը։ Սամվել Հովհաննիսյանը Արցախում պատերազմի մեկնարկից ի վեր գտնվում էր ռազմաճակատում։
Այս օրերի ընթացքում հերոսաբար կռվելիս Սամվելը երկու անգամ վիրավորում էր ստացել ու ամեն անգամ ապաքինվելիս վերադարձել ռազմաճակատ թշնամու դեմ իր հերոսական պայքարը ավարտին հասցնելու համար։ Նոյեմբերի 1-ի լուսադեմին Մարտակերտի շրջանում թշնամական ռումբի պայթյունից Սամվել Հովհաննիսյանը իր երեք մարտական ընկերների հետ միասին զոհվել է։ Սամվել Հովհաննիսյանը ծնվել է 1995թ․ նոյեմբերի 7-ին Ջավախքի Ագանա գյուղում։
Նյութի աղբյուր՝ https://armday.org/?p=11963&fbclid=IwAR2KYqtVussxWdFO7rsLO1fFn09cTkf4qMym3kp8dG3As8q5MIuXI_EwPmU
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



