Panorama.am-ը գրում է․

Ի հիշատակ այս ամիսներին կորոնավիրուսից մահացած ՀՀ քաղաքացիների Երևանում այսօր Կառավարության հարակից այգում մոմավառություն էր կազմակերպվել։ Ակցիայի մասնակիցները մահերի մեջ մեղադրում  են իշխանություններին։ Նրանք իրենց հետ պաստառներ են բերել, որոնց վրա գրված է «Նիկոլ, մարդասպան»։

Բացի այդ նրանք իրենց հետ բերել են շիշ,որի վրա գրված է տնական օղի և պինցենտ՝ հավանաբար նկատի ունենալով ավելի վաղ  այլ կոնտեքստում հնչեցրած հայտարարությունները, որ կորոնավիրուսն ում շունն է, կհաղթենք վերոնշյալների միջոցով։

Հիշեցնենք, որ մարտի 12-ին «այո»-ի քարոզարշավի ժամանակ Մալիշկայում Փաշինյանը հայտարարել էր, որ ժողովուրդը ճիշտ է գնահատում իրավիճակը, երբ համարում է, որ կատարվողը պայքար է իշխանության համար, բայց այն իր, իր քաղաքական թիմի և նախորդ իշխանության միջև չէ, այլ քաղաքացիների ու նախորդ իշխանության միջև է. «Ձեր և մինչև հիմա գոյություն ունեցող կոռումպացված չինովնիկների միջև է։ Ցավոք սրտի, մենք, այո, համակարգային կոռուպցիան արմատախիլ ենք արել։ Բայց այսօր էլ պետական համակարգում բազմաթիվ կաշառակերներ կան և նրանք, ցավոք, տակից, այո դա էլ են անում։ Վերջերս ես մի սփյուռքահայ կնոջ նամակ հրապարակեցի, չգիտեմ կարդացել եք, թե չէ։ Կինը գնացել էր անձնագրային և վիզաների վարչություն ու էդ մարդուն տարել-բերել են, տարել-բերել։ Բայց դա չէ էականը։ Պատկերացնում եք՝ վարչապետի ենթակա մարմնի աշխատողը քաղաքացուն ասում է՝ հա լավ, ինչ ես եկել ստեղ, Նիկոլը խաբել է ձեզ, եկել ես այստեղ ինչ անես... Կոռոնավիրուսը չէ վտանգավոր։ Այ կորոնավիրուսը դրանք են իսկական, որ մինչև հիմա մեր պետական համակարգի օրգանիզմը քայքայում են»,-հայտարարեց վարչապետը և հավելեց. «ՈՒ էդ կորոնավիրուսներին հատիկ-հատիկ պինցետով հանելու ենք, տնական արաղով դեզինֆեկցիա անենք ու ուղարկենք իրենց գործերին։ Ապրիլի 5-ը սրա մասին է»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել