Հայ ժողովուրդը, ինչպես հայտնի է, մեծ ներդրում է ունեցել նացիզմի դեմ պայքարի հաղթանակում : Հայ մարտիկները, ինչպես նաև Խորհրդային Միության մյուս ազգերի ներկայացուցիչները, խիզախորեն կռվել են առաջնագծում առաջինից մինչև վերջին օրը : 106 հայ իր քաջության համար արժանացել է Խորհրդային Միության հերոսի պատվավոր կոչման : Իսկ երկու հայ մարտիկ ստացել է կրկնակի Ոսկե աստղ : Ահա թե ովքեր են եղել մեր հերոսներից մի քանիսը :
Կարապետ Սիմոնյան

Առաջին հայը, որն արժանացել է Խորհրդային միության հերոսի պատվավոր կոչման, եղել է Կարապետ Սիմոնյանը, ով բնակվել է Թիֆլիսում (Թբիլիսի) : Տանկիստ, Կարմիր բանակի մայոր Կարապետ Սիմոնյանն իր Ոսկե աստղը ստացել է դեռ Խորհրդա-ֆիննական պատերազմի (1939-1940) տարիներին դրսևորած խիզախության համար : Նա մասնակցել է Մեծ հայրենական պատերազմին :
Լազար Չափչախյան (Չափչախով)

Հայ մարտական օդաչուն ծնվել է Ռոստովի շրջանի Բոլշիյե Սալի գյուղում : Նա իրականացրել է շուրջ 300 մարտական թռիչք, խոցել ավելի քան 20 գերմանական ինքնաթիռ : Լազար Չափչախյանն առաջին հայն էր, ով Մեծ հայրենական պատերազմի տարիներին է արժանացել Խորհրդային Միության հերոսի կոչման :
Հովհանես (Իվան) Բաղրամյան

Հայտնի խորհրդային հայ մարշալը ծնվել է Չարդախլու լեգենդար գյուղում : 1934-1936 թվականներին ծառայել է՝ որպես Կարմիր բանակի 5-րդ հեծյալ դիվիզիայի շտաբի պետ : Կիևի հատուկ ռազմական օկրուգի օպերատիվ բաժնի պետ է եղել : Խորհրդային միության հերոսի կոչման արժանացել է երկու անգամ :
Նելսոն Ստեփանյան
![]()
Հայրենական պատերազմի երկրորդ օրը օդաչու Նելսոն Ստեփանյանը զորակոչվել է ռազմաճակատ՝ Սևծովյան նավատորմի գրոհային ավիացիա : 1941 թվականի օգոստոսից Բալթյան նավատորմի ՌԾՈՒ-ի 57-րդ գրոհային ավիագնդի կազմում պաշտպանել է Լենինգրադը։ 1944 թվականի ապրիլին Ստեփանյանը նշանակվել է 47-րդ գրոհային ավիագնդի հրամանատար, որը մարտեր էր մղում Ղրիմի և Կուբանի երկնքում։ Մասնակցել է նաև Ֆիննական ծոցի մարտերին : Կատարել է 259 մարտական թռիչք, ոչնչացրել թշնամու 80 տանկԼ Ցավոք, 1944 թ. դեկտեմբերի 14-ի թռիչքը խիզախ հայի համար վերջինը դարձավ : Նելսոն Ստեփանյանը Խորհրդային միության կրկնակի հերոս է :
Համազասպ Բաբաջանյան
Համազասպ Բաբաջանյանը եղել է Հովհաննես Բաղրամյանի գյուղակիցը՝ ծնվել է Չարդախլուում : Լեգենդար հրամանատարը մասնակցել է Հայրենական Մեծ պատերազմին, եղել է զրահապատ տանկերով զորքերի գլխավոր մարշալը : Համազասպ Բաբաջանյանը Խոհրդային Միության հերոսի կոչման է արժանացել :



