Սլովակիայից երեք ռուս դիվանագետի են արտաքսում`լրտեսության մեջ կասկածի պատճառով: РИА Новости-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է Bloomberg գործակալությունը` հղում անելով պաշտոնյային, որի անունը չի հաղորդվում:
Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ նրանք երկիրը պետք է լքեն մինչև շաբաթվա վերջ: «Որոշումը կայացվել է վարչապետ Իգոր Մատովիչի նոր վարչակազմի կողմից», -ասվում է աղբյուրի հայտարարության մեջ:
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Սլովակիայի ԱԳՆ-ն հաստատել է այդ լուրը Reuters գործակալությանը:
Ռուսական արտաքին քաղաքականության գերատեսչությունը խոստացել է հայելային պատասխան տալ այդ որոշմանը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել