Մեր մոլորակի ողջ պատմության ընթացքում իրական հսկաների մի քանի դարաշրջաններ են եղել: Մի ժամանակ աշխարհում դոմինանտել են դինոզավրերը, ապա հսկայական գիշատիչ դեյնոզուխ-կոկորդիլոսները, որոնք սարսափի են մատնել կենդանի յուրաքանչյուր էակի: Եվ եթե դինոզավրերի մասին շատ տեղեկություններ մենք ստանում են ֆիլմերից և գրքերից, ապա դեյնոզուխների մասին քչերն են լսել երբևէ, այդ իսկ պատճառով այժմ կխոսենք նրանց մասին:
Գիգանտիզմը նախկինում, ինչպես նաև այսօր, մնում է ուժ գործադրելու միջոց: Դեյնոզուխները՝ ժամանակակից կոկորդիլոսների նախնիները, էվոլյուցիայի են ենթարկվել հենց այդ սկզբունքի հիման վրա, և իրենց ժամանակ ամենախոշոր գիշատիչներն են եղել: Դա թույլ է տվել նրանց սննդային շղթայում ամենաբարձր դիրքը գրավել:

Դեյնոզուխները նման էին ժամանակակից ալիգատորներին, սակայն տարբերվում էին չափսերով: Խոշոր առանձնյակները կշռում էին ավելի քան 8 տոննա, իսկ նրանց երկարությունը հասնում էր 12 մետրի: Համաձայն հնագիտական գտածոների, որոնք պեղվել են 1850-ական թվականներին, այս կոկորդիլոսները շատ մեծ ատամներ են ունեցել: Մոդելավորելով դեյնոզուխների կենսակերպը՝ գիտնականները պարզել են, որ կենդանիները կերել են ծովային հսկա կրիաների, խոշոր ձկների, ցամաքային կաթնասունների: Նրանց հզորությունն ու չափսերը թույլ են տվել հաղթել անգամ տիրանոզավրերին, սակայն եկել է ժամանակ, երբ երկու կենդանատեսակներն այլևս իրար չեն հանդիպել:

Այս եզրահանգումները գիտնականներն արել են դեյնոզուխի գանգն ուսումնասիրության ենթարկելուց հետո: Համեմատության համար նրանք նշել են նաև հետևյալ տվյալները. ժամանակակից վագրերի ու առյուծների խայթոցների ուժերը համապատասխանաբար հավասար են 1769 և 1768 նյուտոնի: Միջին վիճակագրական դեյնոզուխը կարողանում էր կոտրել ծովային հսկա կրիայի պատյանն այնպես, ինչպես դա կաներ ընկույզի պատյանը կոտրելիս: Նրա ուժը, ըստ հետազոտությունների արդյունքում ստացված տվյալների, հավասար է եղել ավելի քան 34 հազար նյուտոնի: Տիրանոզավրերի ծնոտներն այս կոկորդիլոսների ծնոտներից 10 անգամ ավելի թույլ են եղել:



