Դոմինիկյան Հանրապետությունում կա փոքրիկ գյուղ, որտեղղ արդեն վաղուց արտառոց երևույթներ են կատարվում : Այս վայրն այնգամ հետաքրքրել է գիտնականներին, և հենց շնորհիվ վերջինների էլ հաջողվել է բացահայտել, թե ինչ է իրենից ներկայացնում այսպես կոչված դոմինիկյան ֆենոմենը : Նման հրաշք գոյություն չունի աշխարհի այլ որևէ անկյունում :

Լաս Սալինաս բնակավայրը երբեք հայտնի չէր դառնա, եթե այնտեղ անոմալ երևույթ գոյություն չունենար : Բանն այն է, որ որոշ երեխաների մոտ այստեղ տարօրինակություններ են նկատվում : 12 տարեկանում, երբեմն նաև ավելի վաղ, աղջիկները սկսում են վերածվել տղաների : Ակտիվորեն զարգանում են նրանց մկանային համակարգը, սեռական օրգանները, դադարում է մեծանալ կուրծքը : Այդ տարիքում տղաներից աղջիկների միակ տարբերությունը կարճ հասակն է և դեմքի մազածածկույթը : Երբ ծնվում են նման երեխաներ, նրանք ամբողջովին աղջկա տեսք են ունենում : Սակայն աստիճանաբար ամեն ինչ փոխվում է և գագաթնակետին հասնում 12 տարեկանում՝ հասունացման շրջանում : Երեխաները բացատրում են, թե ինչ են զգում՝ նրանց հետ արտասովոր բան է կատարվում : Ցանկանում են վազվզել տղաների հետ, խաղալ ատրճանակներով, հագնվել տղաների նման : Հիմնական փոփոխությունները տեղի են ունենում սեռական օրգանների հետ :

Երևույթն ուսումնասիրելու համար Լաս Սալինաս էր ուղևորվել էնդոկրինոլոգ Ջուլիաննա Իմպերատո Մաքգինլին : Նա երկար ժամանակ ապրել է տեղի դոմինիկացիների հետ և հասկացել անոմալիայի պատճառը : Երևույթը մուտացիա է, որը հանդիպում է բոլոր աղջիկների մոտ 1,5%-ի հետ : Սակայն զարմանալի է այն, որ աշխարհի ոչ մի այլ վայրում երևույթը գոյություն չունի, ինչը նշանակում է, որ մուտացիան փոխանցվում է ժառանգաբար :

Նման երեխաներին անվանում են «մաչիհիմբրաս», ինչը թարգմանաբար նշանակում է «սկբում կին, ապա՝ տղամարդ» : Տեղացիները ոչ միանշանակ վերաբերմունք են ցույց տալիս նման հիվանդությամբ տառապող երեխաներին, նախկինում անգամ խուսափում էին նրանցից :

Այս երեխաների օրգանիզմում կա 5-ալֆա-ռեդուկտազ կոչվող ֆերմենտի անբավարարություն. մոր արգանդում էմբրիոնը շեղումներով է զարգանում : Հղիության նորմալ ընթացքոի պարագայում զարգացող աղջիկ պտուղն ունենում է երկու X քրոմոսոմ, իսկ տղա պտուղը՝ մեկ X և մեկ Y քրոմոսոմ : Պտղի սեռը որոշվում է 8 շաբաթականից հետո : Այդ ժամանակահատվածում տղաների մոտ սկսում է ակտիվորեն արտադրվել տեստոստերոն հորմոնը :

Սակայն որոշ պտուղների մոտ, որոնք պետք է տղա ծնվեն, դեռ մոր արգանդում 5-ալֆա-ռեդուկտազ ֆերմենտի անբավարարություն է նկատվում, ինչը պատասխանատու է անհրաժեշտ հորմոնների արտադրման համար : Անբավարարության պատճառով այդ արտադրումը պատշաճ կերպով չի ընթանում : Հենց սա է գիտական պատճառն այն բանի, որ երեխաները ծնվում են որպես աղջիկներ, սակայն ավելի ուշ փոփոխություններ են նկատվում, որոնք նրանց վերածում են իրական տղաների, որպիսին էլ երեխաները պետք է լինեին ծնված օրից :

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել