Ծնունդով Հարավսլավիայից Վեսնան ողջ կյանքում երազել էր բորտուղեկցորդուհի դառնալ, որպեսզի շրջագայի ողջ աշխարհում: Նա հարուստ ընտանիքից էր, ֆինանսական որևէ խնդիր չուներ: Հայրը զբաղվում էր գործարարությամբ, իսկ մայրը ֆիթնես մարզիչ էր:
Կինը պարզապես պաշտում էր Բիթլզի երաժշտությունը: Երբ նա դեռ ուսանողուհի էր, այցելել էր Անգլիա, որտեղ էլ հասկացել էր, որ ցանկանում է անծայրածիր մոլորակի բոլոր անկյուններում լինել: Իր երազանքն իրականության դարձնել նա որոշեց բորտուղեկցորդուհի դառնալու միջոցով:
Հարկ է նշել, որ նա կարող էր բժշկական կոմիսիա չանցնել, քանի որ ուներ ցածր զարկերակային ճնշում: Սակայն զննումից առաջ Վեսնան շատ սուրճ էր խմել, որպեսզի ճնշման ցուցանիշը բժիշկների կողմից ստուգման պահին բավարարի նորման:

Մի սարսափելի օր Վեսնային ամբողջովին պատահաբար թռիչքի ուղարկեցին, քանի որ շփոթել էին նրան մեկ այլ բորտուղեկցորդուհու հետ, ում ևս Վեսնա էին անվանում: Սակայն կինը դեմ չէր դրան, քանի որ ինքնաթիռը պետք է անցներ Դանիայով, որտեղ Վեսնան երբեք չէր եղել:
Վեսնան չէր էլ մտածում, որ այդ թռիչքը կարող է իր համար վերջինը լինել: Քաղաքներից մեկի մոտակայքում օդանավը հանկարծակիորեն վթարի ենթարկվեց: Դրանում կար 28 ուղևոր: Բարձրությունը կազմում էր մի փոքր ավելի, քան 10 մետրը:

Վթարն այնքան ուժգին էր, որ սենյակը, որտեղ նստած էին օդաչուները, առանձնացավ ինքնաթիռի մյուս մասից: Իհարկե, մարդիկ անմիջապես դուրս ցատկեցին ինքնաթիռից:
Վեսնան մնաց ինքնաթիռի սրահում, քանի որ նրա վրա էր ամրացված մթերքներով լի զամբյուղը: Ցածր զարկերակային ճնշման պատճառով նա անմիջապես ուշագնաց եղավ: Նման իրավիճակում նրա սիրտը կարող էր ամբողջությամբ կանգ առնել:
Արդյունքում ինքնաթիռի այն հատվածը, որտեղ գտնվում էր Վեսնան, ընկավ լեռան ստորոտին: Նրա բախտը բերեց, քանի որ տեղանքը անտառապատ էր, և այնտեղ շատ ձյուն կար: Վեսնան հրաշքով ողջ մնաց: Նրան գտան փոքրիկ գյուղի բնակիչները և առաջին օգնություն ցույց տվեցին, ապա հիվանդանոց տարան:

Կինը շատ վնասվածքներ ուներ ընկնելու և հարվածի պատճառով, սակայն երիտասարդության շնորհիվ օրգանիզմը դիմակայեց: Սկզբում Վեսնան կոմայի մեջ էր, սակայն հետագայում հաջողությամբ հաղթահարեց այն: Եվ առաջին բանը, որը նա խնդրեց կոմայից դուրս գալիս, դա ծխախոտն էր:
Վեսնան ոչինչ չէր կարողանում հիշել: Վերջին բանը, որը տպավորվել էր նրա հիշողության մեջ, այն էր, թե ինչպես էր ինքնաթիռում դիմավորում ուղևորներին: Երբ նրան պատմեցին տեղի ունեցածի մասին, կինը տեղում ուշագնաց եղավ:
Բորտուեկցորդուհու բուժումը տևեց 1,5 տարի, որից 10 ամսվա ընթացքում նա գտնվում էր պարալիզացված վիճակում. չէր աշխատում մարմնի ներքևի հատվածը, սակայն Վեսնան չհանձնվեց և նորից սովորեց քայլել:

Զարմանալի է, սակայն կինն անգամ որոշեց վերադառնալ իր աշխատանքին: Նա շարունակում էր ոչնչից չվախենալ: Սակայն, բնականաբար, նրան այլևս թույլ չտվեցին մասնակցել թռիչքներին, այլ աշխատանքի վերցրին գրասենյակում:
Վեսնայի պատմությունը մեծ տարածում ստացավ աշխարհում. նրան սկսեցին ճանաչել փողոցներում: Եվ գլխավորն այն է, որ կնոջ սիրելի խմբի մեներգիչը երգեց հենց նրա համար:



