Երիտասարդներին դաստիարակելու համար ԽՍՀՄ-ում գործում էր Կոմսոմոլը, իսկ նացիստական Գերմանիայում դրա համարժեքը Հիտլերյուգենդն էր, որը նախատեսված էր պատանիների և տղա դեռահասների համար: Աղջիկներն ունեին իրենց կազմակերպությունը. ինչո՞վ էին այնտեղ զբաղվում:

Կանանց դերը հասարակության մեջ պետք է ավանդական բնույթը պահպաներ՝ ընտանիք, երեխաներ, տնային տնտեսություն: Այս տակտիկան որդեգրել էր նաև ֆաշիստական Գերմանիան: Օվկիանոսից այն կողմ մեծ աղմուկ էին բարձրացրել ֆեմինիստական գաղափարները, սակայն Գերմանիայում ամեն կերպ փորձում էին պահպանել հայրական բարոյական նորմերը:

1932 թ. երկրի պատմության մեջ առաջին անգամ ստեղծվեց ազգային-սոցիալիստական կանանց կազմակերպություն: Այն դարձավ նացիստների հատուկ ստորաբաժանում: Կուսակցության կին անդամների թիվը Երկրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին շուրջ երկու միլիոն էր: Դա մի փոքր ավելի քիչ էր, քան նացիստ-տղամարդկանց թիվը:

Կանանց սովորեցնում էին ամենը, ինչ սովորեցնում էին նաև նացիստ տղամարդկանց: Գլխավոր գաղափարը գերմանական ազգի գերազանցությունն էր բոլոր այլ ազգերի նկատմամբ, համաշխարհային հեգեմոնիային ձգտելը: Իսկ կանանց դերն այդ գործում մեծ էր, քանի որ նրանք միշտ պետք է մարտիկ-ամուսինների թիկունքում լինեին:

Առավել հետևողական մոտեցում էին ցուցաբերում այդ տարիներին Գերմանիայում դեռահաս աղջիկների և տղաների դաստիարակությանը: Պատանիների համար հիմնվել էր Հիտլերյուգենդը, իսկ պարմանուհիների համար՝ Գերմանացի աղջիկների միությունը: Այն նմանվում էր խորհրդային Կոմսոմոլին: Միությունում 14-18 տարեկան աղջիկների ուղեղներում ներարկում էին նացիոնալ-սոցիալիզմի գաղափարները: Միությունում աղջիկների թիմը կազմում էր շուրջ հինգ միլիոն: Պատերազմի ժամանակ կազմակերպությունը ղեկավարում էր Յուտա Ռյուդիգերը, ում գերի վերցրին ամերիկացիները և երկու տարի պահեցին բանտում: Յուտան ապրեց 91 տարի՝ աշխատելով որպես հոգեբան: Մինչև կյանքի վերջին վայրկյանը հավատարիմ է եղել նացիստական ծայրահեղական համոզմունքներին:

Համեստությունը, ընտանիքին և պետությանը նվիրվածությունը գերմանացի աղջկա լավագույն հատկանիշներն էին համարվում: Միության աղջիկները շրջազգեստից, բլուզից և փողկապից բաղկացած հատուկ համազգեստ էին կրում: Նրանք ակտիվորեն զբաղվում էին ֆիզկուլտուրայով և միաժամանակ ձեռագործությամբ: Աղջիկները պարտավոր էին հոգ տանել իրենց առողջության մասին՝ պետության համար ուժեղ ու առողջ զինվորներ ծնելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել