Tert.am-ը գրում է․

Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի արել, որպեսզի մարդկանց կողքին կանգնած լինի պետությունը, ավելին՝ պետությունը դարձավ այդ մարդկանց մահվան, հիվանդության և տնտեսական ճգնաժամի հիմնական մեղավորն ու պատճառը. այս մասին ֆեյսբուքյան իր էջում տարածած տեսանյութում ասաց Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը՝ անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակին:

Խոսելով առողջապահության նախարարի գործունեության մասին՝  Միքայել Մինասյանը նշեց, որ նա համակարգում նշանակել է իր ընկերներին՝ այն դարձնելով կոռումպացված, վատացրեց հարաբերությունները հարևան Վրաստանի հետ:

Անդրադառնալով արտակարգ դրության ընթացքում Ազգային ժողովի գործունեությանը՝ նա նշել է, որ ոչ մի օրենք կամ գործողություն չի արվել այս ճգնաժամի հետ կապված:«Լանզարոտի պայմանագիրը, որին դեմ էր հանրությունը, արդյոք պետք էր անցկացնել արտակարգ դրության պայմաններում: Դուք այդ օրենքը անցկացրել եք, որովհետև ձեր պատվիրատուները հրամայել են»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել