Tert.am-ը գրում է․

Սարդարապատը բաց է միայն իշխող ուժի համար, քաղաքական այլ ուժեր չեն կարող գոնե 1 ներկայացուցիչ ուղարկել հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսներին: Այսպիսի գրառում է արել ԱԺ ընդդիմադիր խմբակցություններից «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանից Tert.am-ը հետաքրքրվեց՝ հնարավոր չէ՞ր գոնե խորհրդարանական ընդդիմության մեկական ներկայացուցիչ ևս մասնակցեր արարողակարգին:

Գևորգյանը նշեց, որ Պարետատունը ընդդիմության որևէ ներկայացուցչի կողմից դիմում չի ստացել, որ իրենք ցանկություն ունեն այցելելու Սարդարապատի հուշահամալիր: «Հայտարարություն է տարածվել, որ Սարդարապատ հուշահամալիրը փակ է լինելու այցելուների համար: Միգուցե եթե ստանայինք դիմում, հասկանայինք՝  ինչպես է կարելի կազմակերպել, որ տարբեր ժամերի, առանձին-առանձին մեր ընդդիմադիր գործիչները կարողանային այցելել հուշահամալիր: Սարդարապատ հուշահամալիրը փակ է ոչ միայն ընդդիմադիր գործիչների համար, այլ նաև մեր քաղաքացիների համար»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել