24news.am-ը գրում է.


Մեր ինքնիշխան տարածքից ոչ մի միլիմետր չի կարող զիջվել, այլ հարց է, երբ մենք ասում ենք, որ պետք է վերարտադրել սահմանը, այսինքն, գնալ և գետնի վրա տեղորոշել այդ սահմանը՝ արդեն ձևավորված սկզբունքների հիման վրա։ Այս մասին Պետրոս Ղազարյանի հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մեր երկրի անվտանգության ապահովման և մեր երկրի շահերից է բխում, որ մենք ի վերջո որդեգրենք մեր տարածաշրջանում առանց արտաքին օգնության և հովանավորության ապրելու բանաձևը»,-ասել է նա։

Խոսելով կիրանցեցիների մասին, նա նշել է, որ Կիրանցի բնակիչների շահը կառավարության ուշադրության կենտրոնում է․ «Ամեն ինչ անելու ենք, որ նրանցից յուրաքանչյուրի իրավունքները, արժանապատվությունը և անվտանգությունը պաշտպանենք»,-ասել է Փաշինյանը։

Հարցազրույցը կհեռարձակվի այսօր՝ ժամը 22։10-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել