Hraparak.am-ը գրում է․

Այն, որ հանրային տրանսպորտը գործում է, բավականին թեթևացրել է քաղաքացիների սոցիալական բեռը, սակայն հասկանալի է, որ համավարակի նման պայմաններում հիվանդանալու վտանգը կրկնապատկվել է: Թեւ քաղաքացիները խստորեն պահպանում են ՀՀ պարետի հրահանգնեը՝ տրանսպորտ են բարձրանում զինված՝ դիմակներով եւ ձեռնոցներով, այնուամենայնիվ խախտումներ նկատվում են: Հատկապես երեկոյան ժամերին, երբ մարդիկ աշխատանքից տուն են վերադառնում, նկատելի է՝ ավտոբուսները ուղևորներով բեռնված են, մինչդեռ այս օրերին պարտադիր պայմաններից մեկը տրանսպորտի թերբեռնված լինելն է, որպեսզի ուղևորների միջև պահպանվի գոնե 1 մետր սոցիալական հեռավորությունը: Ներկայացնում ենք մի քանի լուսանկարներ, որոնք ասվածի վկայությունն են:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել