Չինաստանի կայսր Լի Յունը, որը կառավարել է 937-978 թթ., արվեստի մեծ սիրահար էր: Նա հատկապես սիրում էր հետևել, թե ինչպես էին իր կողմից գերի վերցված կանայք պարում ոսկուց պատրաստված լոտուս ծաղկի վրա։ Ծաղիկը փոքր էր, այդ իսկ պատճառով կանայք ստիպված էին լինում ոտնաթաթերը կապել մետաքսե թելերով այնպես, որ բոլոր մատները, բացի բթից, ամրանային ոտնաթաթի ներքևի հատվածին: Ստացվում էր՝ նրանք պարում էին միայն բութ մատների վրա՝ ծաղկի մեջ տեղավորվելու համար:

Սակայն այս երևույթն անդառնալի հետևանքներ էր թողում կանանց առողջության վրա: Ժամանակի ընթացքում պարուհիների ոտնաթաթերը ձևափոխվում էին, քարացած ուռուցքներ էին ի հայտ գալիս, եղունգները մաշկի մեջ էին ներաճում, արյունահոսությունը գրեթե չէր դադարում:

Կանայք դրանից հետո նորմալ քայլել չէին կարողանում: Դա անում էին միայն կա՛մ փոքր-փոքր քայլերով, կա՛մ սպասավորների օգնությամբ: Յուրաքանչյուր քայլը չափազանց ցավոտ էր։

Սակայն այս բոլոր սարսափելի հետևանքները չէին վախեցնում չինուհիներին: Կայսերական պալատից սկիզբ առած երևույթը մեծ տարածում գտավ Չինաստանի ողջ տարածքում: Ինչպես միշտ, ցածր դասի ներկայացուցիչները ամեն կերպ ցանկանում էին նմանվել պալատականներին, հետևապես կրկնօրինակում էին նրանց բոլոր գործողությունները։

Այս կանանց համար անգամ հատուկ կոշիկներ չէին պատրաստվում: Նրանք ամեն ինչ անում էին կայսերը դուր գալու համար:

Նորաձևության այս թրենդը, բնականաբար, ապարդյուն և վնասակար է եղել: Կանայք ոչ մի պարագայում չպետք է այդ կերպ այլանդակեն իրենց մարմնի յուրաքանչյուր մասը: Հենց ոտնաթաթի աշխատանքից է կախված մարդու շատ օրգանների աշխատանքը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել