Աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը աղետալի վիճակում է հայտնվել՝ կորոնավիրուսին պատրաստ չլինելու պատճառով: Ներկայիս պահին ԱՄՆ-ն առաջին հորիզոնականում է գտնվում կորոնավիրուսով վարակված անձանց թվով: Գլխավոր հարվածն իր վրա է վերցրել Նյու Յորքը, որտեղ վարակվածների թիվն անցել է 70 հազարից:

Վերջերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Նյու Յորք կուղարկվեն հազարավոր ամերիկացի մասնագետներ: Ավելին՝ ծայրահեղ ծանր իրավիճակի պատճառով քաղաքի ղեկավարությունը ստիպված է եղել օգտագործել պետության ռազմածովային ուժերի բժշկական նավը՝ կորոնավիրուսով վարակվածներին այնտեղ տեղավորելու համար:

Հարկ է նշել նաև, որ բժիշկներին չեն բավականացնում վարակվածների համար նախատեսված արհեստական շնչառության սարքավորումները: Նախորդ շաբաթ Նյու Յորք է տարվել 1,500 նման սարք, սակայն, ըստ մասնագետների, համաճարակի պիկին անհրաժեշտ կլինի ևս 30 հազարը, չնայած որ այժմ առկա է ընդամենը 10 հազար սարք:

Մեկ այլ սուր խնդիր է քաղաքում պահպանիչ դիմակների բացակայությունը: Բուժաշխատողներից մեկը նշել է, որ անձնական պաշտպանության պարագաների խիստ դեֆիցիտ կա:

Առավել սարսափելի են սառեցնող մեքենաները, որոնց կարող եք հանդիպել քաղաքի բոլոր անկյուններում: Այդ մեքենաներում բեռնում են համաճարակի զոհերի մարմինները: Ըստ մասնագետների կանխատեսումների՝ Նյու Յորքում կարող է կորոնավիրուսով վարակվել բնակչության կեսը, այսինքն՝ մոտ 10 միլիոն մարդ:

Չնայած այն բանին, որ քաղաքում նման իրավիճակ է ստեղծվել, խիստ կարանտին մինչև հիմա սահմանված չէ: Փակ են ռեստորանները, կինոթատրոններն ու սրճարանները, սակայն մարդիկ կարող են ազատորեն դուրս գալ փողոց՝ առանց որևէ սահմանափակման:

Հարկ է նշել, որ կորոնավիրուսի պատճառով Նյու Յորքում ևս շատ մարդիկ կորցրել են իրենց աշխատանքը: Վերջին երկու շաբաթվա ընթացքում նպաստի դիմում են գրել միլիոնավոր մարդիկ:

Ակնհայտ է, որ աշխարհի ամենազարգացած քաղաքներից մեկը բարդ դրության մեջ է: Հուսանք՝ շնորհիվ իշխանությունների, բժիշկների ու բնակչության միասնական ջանքերի շնորհիվ ոչ միայն Նյու Յորը, այլև ողջ աշխարհը կկարողանա հաղթահարել այս ճգնաժամը որքան հնարավոր է շուտ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել