Այս օրերին, երբ մարդիկ տանն են և կարծես մոռացել են, թե ինչ է բար կամ ակումբ գնալը, ուրբաթ օրերին ուրախանալը և որակյալ երաժշտություն վայելելը, The Basement-ը, Paparazzi Club-ը և Verev Rooftop-ը որոշել են թույլ չտալ լավ երաժշտության սիրահարներին տխրել ու դրական լիցքեր են փոխանցում live տարբերակով: Ամեն չորեքշաբթի և կիրակի՝ ժամը 21:00-ին, The Basement-ն իրականացնում է օնլայն «Aleeque» sessions-ը, իսկ Verev Rooftop-ը շուտով կսովորեցնի, թե ինչպես տանը պատրաստել կոկտեյլներ:

Այնպես որ կարող եք մնալ տանը, միանալ The Basement-ի, Paparazzi Club-ի ֆեյսբուքյան ուղիղ միացումներին, լսել լավ երաժշտություն և զգալ ձեզ, ինչպես ակումբում:



Blognews.am-ի հետ զրույցում The Basement-ի, Paparazzi Club-ի և Verev Rooftop-ի տնօրեն Շանթ Գոչեանը նշեց.

«Իրականում այս միտքը դեռ վաղուց էր ծագել մեզ մոտ՝ անցկացնել live sessions-ներ ուղղակի միշտ հետաձգվում էր: Քանի որ ստեղծվեց նման իրավիճակ, մենք որոշեցինք անհապաղ իրականացնել այս միտքը, որպեսզի մարդիկ կարողանան հետևել մեզ օնլայն տարբերակով, վայելեն իրենց սիրելի երաժշտությունը հենց տանը: Մենք մեր ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում նշում ենք, թե ով է լինելու մեր հաջորդ DJ-ը:

https://www.facebook.com/thebasementYerevan/videos/223499112039590/



Նաև ունենք այլ հետաքրքիր նորություն․ Verev Rooftop-ը շուտով վիդեո ֆորմատով ցույց կտա, թե ինչպես տան
պայմաններում պատրաստել կոկտեյլներ, այնպես որ առանց հետաքրքիր և համեղ խմիչքների նույնպես չենք թողնի մեր հետևորդներին և հաճախորդներին:
https://www.facebook.com/VerevRooftop/

Paparazzi club-ը նույնպես ետ չի մնում և live sessions-ներ է անցկացնում ուրբաթ, շաբաթ օրերին #QuarantineWeekend վերնագրով։ Paparazzi club-ի սիրահարները կարող են միանալ մեզ օնլայն՝
https://www.facebook.com/PaparazziclubYerevan/videos/234796790977098/?epa=SEARCH_BOX

Մի փոքր էլ համբերեք, և ամեն բան կկարգավորվի։ Մենք վերադառնալու ենք նոր ուժերով, կրկին պարելու ենք և ուրախանալու մեր սիրելի ժամանցի վայրերում»:




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել