Tert.am-ը գրում է.

Մոտ երկու ժամ առաջ իրենց տան բակից ոստիկանության 6-րդ վարչություն բերման ենթարկված «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանն ազատ արձակվեց ոստիկանությունից:

«Ինձ բերման են ենթարկել ապօրինի զենք, զինամթերք կրելու կասկածանքով ու բերել են ապօրինի թմրամիջոցների շրջանառության վարչություն, շատ էպիկ էր ամեն ինչ: Քանի որ գտնվում էի այդ վարչությունում, առիթից օգտվելով՝ հաղորդում տվեցի, որ իմ մասին հայտնած անանուն զանգի 001HH01 ծառայողական մեքենան ունեցող պաշտոնյան, եթե չեմ սխալվում՝ Արարատ Միրզոյանը, օգտագործում է թմրամիջոցներ, հուսով եմ, որ այս վարչությունը կզբաղվի իր իրական գործով և կստուգի դա»,-ասաց Նարեկ Սամսոնյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել