Aysor.am-ը գրում է.

Aysor.am-ը հարցումներ է ուղարկել բարձրաստիճան պաշտոնյաներին՝ պարզելու, թե ի՞նչ միջոցներից են վերջիններս «Իմ քայլը» դաշինքի 2018 թվականի նոյեմբերի 26-ին իրականացրած դրամահավաքին փոխանցել 5 մլն դրամ:

Նշենք, որ հարցվածների մեծ մասը հայտնում է, որ 5 մլն դրամ մուտք է արել հիմնադրամի հաշվեհամարին ոչ թե իր անձնական, այլ այն դրամական միջոցներից, որոնք գոյացել են դրամահավաքի ընթացքում:

Այսպես, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, «Իմ քայլի» պատգամավորներ Սիփան Փաշինյանը, Վահագն Թևոսյանը և Հովհաննես Իգիթյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը և վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հարցմանն ի պատասխան նշել են, որ «Դվին» հյուրանոցում «Իմ քայլը» դաշինքի նախընտրական դրամահավաքի ժամանակ հավաքված գումարի նշված չափը՝ 5 մլն դրամը, իրենց կողմից դրամահավաք-երեկոյի ընթացքում հավաքված գումարից մուտք է արվել հիմանդրամի հաշվին: 

ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն ի պատասխան մեր հարցման նշել է, որ դրամահավաքի ընթացքում նվիրատվություն ստացել է նաև ինքը՝ որպես թեկնածու:

«Ուստի հայտնում եմ, որ «Իմ քայլը» դաշինքի նախըտրական հիմնադրամին փոխանցում կատարել եմ նշված դրամահավաքի ընթացքում դաշինքին նվիրաբերած և նաև իմ անվամբ կատարված անհատական դրամական նվիրատվություններից գոյացած գումարից», - նշել է Լենա Նազարյանը:

«Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հայտնել է, որ նվիրատվության 5 մլն դրամը գոյացել է իր ու իր ընկերների հանգանակություններից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել