Tert.am-ը գրում է.

Ես կոչ եմ անում, որ Ձեր կառավարությունը և Դուք անձամբ հրաժարական տաք: Դա ամենամեծ բանն է, որ Դուք կարող եք անել Հայաստանի համար: Այս քաղաքականությունը, որ վարում եք հիմա, տանում է Արցախը և Հայաստանը կործանման: Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց հայ համայնքի ներկայացուցիչը, ով ներկայացավ որպես գիտնական, ով աշխատում է Միլանի Եվրոպական ուռուցքաբանության ինստիտուտում:

«Որպես Հայաստանի քաղաքացի` ես ծայրահեղ մտահոգված եմ նոր իշխանությունների արտաքին և ներքին քաղաքականությամբ` ատելության քարոզ, բոլոր պետական ինստիտուտների կազմաքանդում, Արցախի հարցում ոչ մի ռազմավարություն գոյություն չունի: Ես համարում եմ, որ այս քաղաքականությունը Հայաստանի ու Արցախի պետականության համար լրջագույն սպառնալիք է: Դա կործանման ճանապարհ է»,-հայտարարեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել