Shamshyan.com-ը գրում է.

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հանրապետության մարզերից մեկի ոստիկանության բաժիններից մեկի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այդ մարզի գյուղերից մեկի բնակիչ՝ 40-ամյա Վահրամ Պ.-ի վերաբերյալ:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վահրամ Պ.-ի բնակության վայրի ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչը օպերատիվ տեղեկություններ է ստացել, որ նա այս տարվա մայիսից մինչև սեպտեմբեր ամիսների տարբեր օրերին իրենց տանը ինտերնետային չաթերի միջոցով ծանոթանում է հայ և ռուս ազգի տարբեր տարիքի աղջիկների հետ, որից հետո պարբերաբար կատարվող տեսազանգերի միջոցով նրանց է ցուցադրում իր սեռական օրգանները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղեկություններ են ստացվել նաև, որ այդ ամենին ականատես է լինում նրա կինը` 39-ամյա Անուշ Ա.-ն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Անուշ Ա.-ն հրավիրվել է իր բնակության վայրի ոստիկանություն` կատարվածի մասին բացատրություն տալու:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել