168.am-ը գրում է․

«Չենք ուզում գնալ Գյումրի». այսօր ավտոներկրողներն այս կարգախոսով փակել էին Նորագավիթի ավտոմաքսատուն տանող ճանապարհը:

Նրանք պնդում են՝ Գյումրի հասնելը լրացուցիչ բեռ է բոլոր ավտոներկրողների համար: Հորդորում են Կառավարությանը փոխել իրենց որոշումն ու մինչև հունվարի 1-ը թույլատրել բոլորին մեքենաները մաքսազերծել Երևանում: Ավտոներկրողները չեն ուզում գնալ Գյումրի, քանի որ, ինչպես իրենք են պնդում, ճանապարհները բարեկարգ չեն, նեղ են, մի քանի մեքենա բերողները ստիպված են լինում վարորդներ վարձել, հոգալ իրենց և նրանց սնունդն ու գիշերակացը: Բացի այդ, Գյումրու ավտոմաքսատան պայմանները բավարար չեն, հսկայական հերթեր են գոյանում, ինչի մասին բարձրաձայնել են շատերը։

«Հարմարություններ չստեղծած, հաշվարկ չարած՝ մեզ տանում են Գյումրի: Գյումրու հին ավտոմաքսատունը նախատեսված է 50 մեքենայի համար, հիմա 400-ն են սպասարկում: Իսկ նորին դեռ բետոն չեն արել, ասում էին՝ ամսի 19-ին կհանձնենք: Այժմյան ավտոմաքսատան սպասասրահը շատ փոքր է, 5 մարդ հազիվ է տեղավորվում: Հիմա, որ ձմեռ գա, մենք ի՞նչ ենք անելու, թրջվելո՞ւ ենք դրսում»,- ասում էր ավտոներկրող Ռոբերտ Դանդանյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել