Pastinfo.am-ը գրում է․
«Փաստինֆո»-ի հավաստի աղբյուրների փոխանցմամբ, ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն այսօր եւս բոյկոտել է ՍԴ աշխատանքները եւ չի մասնակցել ՍԴ աշխատակարգային նիստին։
Ավելի վաղ «Փաստինֆո»-ն տեղեկացրել է, որ Սահմանադրական դատարանը աշխատակարգային նիստում որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը երկօրյա արձակուրդ է վերցրել եւ չի մասնակցել քննարկումներին՝ ԱԺ նախագիծը քննող ՍԴ նիստին չմիջամտելու համար:
Վահե Գրիգորյանը եւս չի մասնակցել, սակայն ոչ թե է ինքնաբացարկ է հայտնել կամ արձակուրդ վերցրել որպես շահագրգիռ կողմ, այլ պարզապես չի մասնակցել նիստին, քանի որ նա ՍԴ դատավոր ընտրվելուց հետո չի մասնակցում ՍԴ աշխատանքներին, չի ընդունում իրեն մակագրված գործերը, թեպետ աշխատասենյակ է վերցրել, ծառայողական մեքենա ունի եւ աշխատավարձ է ստանում։