Pastinfo.am-ը գրում է.

ՀՀ դատախազությունը ստացել է «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության կողմից ուղարկված հանցագործության մասին հաղորդումը, որը վերաբերում է BBC-ի հայտնի հրապարակմանը։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացավ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանից։

Հիշեցնենք, որ BBC ռուսական ծառայությունում օգոստոսի 7-ին հրապարակվել էր հոդված, ըստ որի` արցախյան ուժայինները 2008թ.-ի մարտի 1-ին Երեւանում կրակել են ցուցարարների ուղղությամբ։ Ըստ հոդվածի՝ ցուցարարների ուղղությամբ կրակ բացելու գործողությունը ղեկավարել է Արցախի գեներալ-մայոր Սամվել Կարապետյանը (Օգանովսկին)։

Արեւիկ Խաչատրյանը «Փաստինֆո»-ին հայտնեց, որ հաղորդումը քննարկման փուլում է։

«Իրավական ուղի» ՀԿ-ի համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը երեկ հայտնեց, որ հրապարակավ ստանձնած իրենց հանձնառությանը համապատասխան՝ հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել BBC-ի հայտնի հրապարակման, ինչպես նաև դրան հաջորդած՝ հայտնի ցուցմունքի ամբողջական հրապարակման առնչությամբ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել