Tert.am-ը գրում է.

Եմենական «Անսար ալլահ» շարժման կողմնակիցները՝ հուսիտները, անօդաչու թռչող սարքերով հարձակում են իրականացրել Սաուդյան Արաբիայի երկու քաղաքների օդանավակայանների վրա, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ սաուդյան լրատվամիջոցներին հղումով: 

Հարձակումն իրականացվել է Աբհա և Ջիզան քաղաքների օդանավակայանների ուղղությամբ: Սաուդյան Արաբիայի բանակը հայտնել է, որ զինվորականներին հաջողվել է որսալ Աբհա քաղաքի ուղղությամբ ընթացող հրթիռային արկը: 

Հիշեցնենք, որ վերջին շաբաթների ընթացքում հուսիտները զգալիորեն մեծացրել են են Սաուդյան Արաբիայի նկատմամբ հրթիռներով ու անօդաչու սարքերով հարձակումների հաճախականությունը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել