Tert.am-ը գրում է.
Եմենական «Անսար ալլահ» շարժման կողմնակիցները՝ հուսիտները, անօդաչու թռչող սարքերով հարձակում են իրականացրել Սաուդյան Արաբիայի երկու քաղաքների օդանավակայանների վրա, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ սաուդյան լրատվամիջոցներին հղումով:
Հարձակումն իրականացվել է Աբհա և Ջիզան քաղաքների օդանավակայանների ուղղությամբ: Սաուդյան Արաբիայի բանակը հայտնել է, որ զինվորականներին հաջողվել է որսալ Աբհա քաղաքի ուղղությամբ ընթացող հրթիռային արկը:
Հիշեցնենք, որ վերջին շաբաթների ընթացքում հուսիտները զգալիորեն մեծացրել են են Սաուդյան Արաբիայի նկատմամբ հրթիռներով ու անօդաչու սարքերով հարձակումների հաճախականությունը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ