168.am-ը գրում է.

«Վատ է, որ հատկապես այս օրերին, երբ առիթ է ընձեռում, որ Հայաստանի վարչապետը ևս մեկ անգամ Եվրոպայում խոսի Ցեղասպանության մասին, բայց չի անում»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում նշում է թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը՝ անդրադառնալով հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակներում քննարկվող հարցին, թե ինչո՞ւ ՀՀ վարչապետը Ստրասբուրգում չխոսեց Ցեղասպանության մասին։

«Անցյալում էլ մեր նախկին առաջնորդները չէին փայլում այս առումով, բայց այս անգամ, թվում է՝ ավելի է խամրում»,- հավելում է Լոքմագյոզյանը ու հիշեցնում, որ ժամանակը ցույց է տվել, որ Թուրքիայի նման հարևանին սիրաշահելը հանգեցնում է ոչնչի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել