Երբեմն տեղային քարտեզներում տեղ գտած սխալները, ամերիկացի հասարակ տանտիրուհիների հետաքրքրասիրությունը կամ միջնադարյան ամրոցի գրադարում հերթական գիրքն ընտրելը կարող են հանգեցնել պատմական այնպիսի իրադարձությունների, որոնց հետևանքները տեսանելի են առ այսօր :
Տանտիրուհու ոսկին

1848 թվականի դեկտեմբերին, Մերին՝ Կալիֆորնիայի փայտամշակման փոքրիկ գործարանի ղեկավար Ջեյմս Մարշալի կինը, օճառ էր պատրաստում : Այդ ընթացքում նա տակառի մեջ լցրեց մի քանի դեղին քար, որոք ամուսինը գտել էր գետից : Եռալով, քարերը սկսեցին փայլել : Դրանք Կալիֆորնիայում հայտնված առաջին ոսկե ձուլակտորներն էին : Ոսկու հայտնագործման մասին լուրը ոսկե տենդ առաջացրեց : Ավելի քան 300.000 մարդ ուղևորվեց ԱՄՆ-ի արևմուտք :
Արդյունքում սկսվեց Միջին Արևմուտքի իրացում : Բոլոր ապրանքները, որոնք արտադրվում էին ԱՄՆ-ի արևմտյան ափերում, այժմ արտադրվում էին Կալիֆոնիայում : Ալյասկային այլևս ոչնչով սնել հնարավոր չէր, ինչը պատճառ հանդիսացավ, որ Ռուսաստանը այն 1867 թվականին վաճառի Ամերիկային :
Ենթահրամանատար Ֆրանց ֆոն Վեյրոտերայի քարտեզը

1798 թվականին Պավել Առաջինը ռուսական զորքեր ուղարկեց Իտալիա և Շվեյցարիա, որպեսզի պատժի Ֆրանսիային Մալթան նվաճելու համար, որը նրա ենթակայության տակ էր գտնվում : Իտալական ջոկատի հրամանատարը Ալեքսանդր Սուվորովն էր, շվեյցարականինը՝ Ալեքսանդր Ռիմսկիյ-Կորսակովը : Հրամանատարները պետք է հանդիպեին Ցյուրիխում, որպեսզի հարձակում գործեին մարշալ Մասենի զրքերի վրա : Մշակելով Սուվորովի զորքի արշավանքը Շվեյցարիայով՝ ավստրիական շտաբի ենթահրամանատար Վեյրոտերը (Ավստրիան ու Ռուսաստանը դաշնակիցներ էին) առաջարկեց մի երթուղի՝ հենվելով այն քարտեզի վրա, որի վրա նշված էր մի ճանապարհ, որն իրականում գոյություն չուներ : Արդյունքում Սուվորովը անհաջողության մատնվեց, իսկ Ռիմսկիյ-Կորսակովը ջախջախվեց : Եթե Սուվորովը հաջողեր, ապա հեշտությամբ կկարողանար դադարեցնել ֆրանսիական էմանսիպացիան : Սակայն փոքրիկ սխալի պատճառով դա իրականություն չդարձավ : Ֆրանսիան շարունակեց պատերազմներ մղել՝ ցնցելով ողջ Եվրոպան 15 տարի շարունակ :
Իգնատյոս դե Լոյոլայի վնասվածքները

1521 թ. մայիսին իսպանացի ազնվական Իգնատիոս դե Լոյոլան մասնակցեց Պամպլոնայի պաշտպանությանը : Նրան պաշարեցին ֆրանսիական և նավարական զորքերը՝ Անդրե դե Ֆուայի գլխավորությամբ : «Ցնցումը շարունակվում էր արդեն երկար ժամանակ, երբ ես արկից հարված ստացա, որը վնասեց ոտքերիցս մեկը, իսկ մյուսը կոտրեց » - խատմել է Լոյոլան : Մի քանի վիրահատություններից հետո նրա ոտքերը հնարավոր է եղել փրկել : Հետագա բուժման ժամանակաշրջանում Իգնատիոսը խնդրել է, որպեսզի նրա համար ասպետական վեպեր բերեն՝ կարդալու : Սակայն այն ամրոցում, որտեղ նա բուժվում էր, նման վեպեր չկային. ընտանեկան գրադարանում պահպանվել էր միայն Ռուդոլֆի «Հիսուս Քրիստոսի կյանքը» և «Սրբերի կյանքը» : Ստիպված էր կարդալ այն ամենը, ինչ կար : Կարդալով, ինչպես Իգնատիոսն է նշում, նրա հոգին պատեց անհավատալի խաղաղություն : Այդպիսով Լոյոլան սկսեց հետաքրքրվել կրոնով, դարձավ կաթոլիկ եկեղեցու գործիչ, ճիզվիտների միաբանության հիմնադիր և առաջին ղեկավար :



