Tert.am Life-ը գրում է.

Էմոցիոնալ ու տաք. այսպես է բնորոշում ընթացիկ տարին երիտասարդ դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը: Տարեսկզբին Մարիամն հանդիպեց իր կյանքի սիրուն, որը սկզբում ընդամենը իր գործընկերն էր: «Բացիր աչքերդ» սերիալում նկարահանվելը  ճակատագրական եղավ նրա ու դերասան Գոռ Համբարձումյանի համար: 

Tert.am Life-ի հետ զրույցում Մարիամը ամփոփել է 2018-ն ու անդրադարձել Գոռի հետ հարաբերությունների ներկա փուլին:

Հետահայաց դիտարկելով անցնող տարին՝ դերասանուհին նկատեց մասնագիտական ու անձնական կյանքում ձեռքբերումներ եղել են, բայց եղել են նաև կորուստներ: «Տարին էմոցիոնալ, տաք, ակնթարթային երազ էր: Ներքին աշխարհս սոսնձել եմ ինձ ու պահում եմ գաղտնի: Կասեմ միայն, որ ունեցել եմ մարդկային կորուստներ, բայց դրանք իմն են, բաց եմ թողել, թող տարվա հետ գնա նեգատիվը: Դա պետք չէ, այն քանդում է մարդուն, պոկում քեզ ամեն ինչից»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ  այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել