Armenpress.am-ը գրում է.

Հայաստանի պարի պետական անսամբլը  Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի հետ համատեղ նախաձեռնել էր բարեգործական համերգային ծրագիր` նվիրված քաղցկեղով հիվանդ երեխաներին: Համերգի ողջ հասույթը կտրամադրվի քաղցկեղով հիվանդ երեխաների «City of smile» բարեգործական հիմնադրամին: Արդեն իսկ հավաքագրվել է 10 մլն ՀՀ դրամ:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը, ով նաև հիմնադրամի հոգաբարձուների նախագահն է, ինչպես նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի տիկին Նունե Սարգսյանը:

«Մեր հիմնադրամի բացման օրից ի վեր հավաքված հասույթը վկայում է, որ մարդիկ անմասն չեն մնում: Մայիս ամսից սկսած արդեն, իսկ հավաքվել է 500 հազար ԱՄՆ դոլար գումար»,- ընդգծեց Աննա Հակոբյանը:

Հայաստանի պարի պետական անսամբլի ղեկավար Էրիկ Չանչուրյանը նշեց, որ իրենք բարեգործական համերգներով հանդես են գալիս նաև ՀՀ գյուղերում և քաղաքներում:

Համերգային ծրագրի իրականացմանն աջակցել են Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնը, Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնը և ՀՀ մշակույթի նախարարությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել