Tert.am-ը գրում է. 

Հայկական դրամի ներդրման օրը կներդրվեն նոր, երրորդ սերնդի թղթադրամներ: Այս մասին այսօր հայտնեցին Կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար Դավիթ Նահապետյանը և արժույթի թողարկման բաժնի պետ Նունե Տերյանը: 

Այսպիսով, նոյեմբերի 22-ից շրջանառության մեջ կդրվեն 10 հազար, 20 հազար և 50 հազար դրամանոցները, իսկ դեկտեմբերի 25-ից շրջանառության մեջ կդրվեն, հազար, երկու հազար և հինգ հազար դրամանոցները: Այսպիսով, հազար դրամի թղթադրամի վրա կլինի Պարույր Սևակի պատկերը, հինգ հազար դրամին՝ Վիլյամ Սարոյանի, 10 հազար դրամին՝ Կոմիտասը, 20 հազար դրամին՝ Հովհաննես Այվազովսկին, 50 հազարին՝ Գրիգոր Լուսավորիչը, իսկ նոր երկու հազար դրամ թղթադրամին՝ Տիգրան Պետրոսյանը:

Դավիթ Նահապետյան ասաց, որ թղթադրամի տպագրության մրցույթ է հայտարարվել խիստ պահանջներով, իսկ պահանջն է եղել, որ մասնակիցները եվրո թողարկողներ լինեն և տեխնիկապես բավարարեն բոլոր պահանջներին: «Այս թղթադրամների առանձնահատկությունն այն է, որ նրանք հիբրիդ որակի թղթադրամներ են, որը ապահովում է առավել պաշտպանվածություն, և դրանց վրա կարողանում ենք կիրառել ժամանակակից պաշտպանական բոլոր հատկանիշները»,-ասաց նա:





Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել