Panorama.am-ը գրում է.

Աստանայում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի թեկնածության հարցի քննարկումը տևել է ոչ ավել, քան 15 րոպե։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպմանը, հայտնում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը։

Լուկաշենկոյին զարմացրել է, որ որոշ ԶԼՄ-ներում շահարկումներ են եղել Աստանայի հանդիպմանը քննարկված հարցերի հետ կապված։

«Ինչպիսի հիմնավորումներ էլ այնտեղ լինեն, իսկ ես հետևում եմ ԶԼՄ-ներին, հատկապես ՀԱՊԿ-ից հետո, ինձ զարմացնում են այդ շահարկումները, հիմնավորումները։ Բայց մենք ենք մեղավոր, մեր ԱԳՆ-ն է մեղավոր, որ մենք  ՀԱՊԿ-ի բանակցությունների մասին բավական հստակ լրագրողական հանրությանը չտեղակացրեցինք, իսկ նրանց միջոցով նաև երկրներին։ Ես հետևում եմ ու տպավորություն է, թե մենք միայն քննարկել ենք ՀԱՊԿ հաջորդ գլխավոր քարտուղարի թեկնածությունը։ Այո, քննարկել ենք այդ հարցը, բայց այն տևել է, երևի, 15 րոպե»,-ասել է Լուկաշենկոն։

Լուկաշենկոն հայտնել է, որ հիմնական ժամանակը քննարկվել է ՀԱՊԿ երկրների շուրջ արտաքին քաղաքական իրավիճակը, ինչպես նաև անդրադարձ է եղել ներքաղաքական հարցերի ու ընդգծել, թե ոչ մեկ չի պատրաստվում միջամտել այս կան այն գործընթացներին։ Լուկաշենկոն հայտնել է, որ օրինակ Նիկոլ Փաշինյանը խոսեց դեկտեմբերի 9-ին խորհրդարանական ընտրությունների մասին, «մենք լսեցինք»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել