Life.panorama.am-ը գրում է.

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը Life.panorama.am-ին պատմել է Եգիպտոսում անցկացրած հանգստի, սիրելիի անակնկալի եւ առաջիկա անելիքների մասին:

«Անցող տարին ինձ համար չափազանց հագեցած էր, եւ չնայած ես միշտ սիրով եմ աշխատում, սակայն հանգստի կարիք իսկապես ունեի. Արձակուրդի ընթացքում կարողանում ես լիովին թոթափել տարվա ծանրաբեռնվածությունն ու հոգնածությունը եւ շատ դրական էներգիա հավաքել: Կարծում եմ՝ հանգստի ընթացքում մարդը ոչ միայն հանգստանում է, այլեւ նոր նպատակներ է կառուցում, հիմա ես մեծ նպատակներով վերադարձել եմ, ինձ շատ լիարժեք եմ զգում եւ պատրաստ եմ շատ ու արդյունավետ աշխատել»,- նշեց Մարիամը:

Դերասանուհին պատմեց, որ իսկզբանե սիրելիի եւ իրենց ընկերների հետ միասին որոշել էին մեկնել Եգիպտոս, սակայն վերջին պահին սիրելին՝ դերասան Գոռ Համբարձումյանը, չի կարողացել մեկնել:

«Եգիպտոսի ուղեւորությունը Գոռի նվերն էր տարեդարձիս. որոշել էինք, որ միասին մի լավ հանգստանալու ենք, սակայն մեկնելուց չորս օր առաջ Գոռն ասաց, թե մի առաջարկ է ստացել, որի պատաճառով մեկնել չի կարող: Բնականաբար, ինձ մոտ իսկական շոկ էր, ինչ միասին ենք, մեկ օր անգամ չի եղել, որ իրար չտեսնենք: Անգամ օդանավակայանում ես անդադար հայացքով նրան էի փնտրում՝ հուսալով, որ ի վերջո նա կգա, բայց արդյունքում ես ստիպված եղա մեր ընկերների հետ միասին առանց նրա մեկնել: Հիմա անգամ չեմ կարող նկարագրել, թե ինչ բարդ մեկ օր ունեցա առանց Գոռի: Եգիպտոս հասնելու հաջորդ օրը ծովափում էի, մենակ քայլում ու տեսանկարահանում էի տարածքը, մեկ էլ հանկարծ հետեւից լսում եմ անունս. Իհարկե, միայն ես գիտեմ, թե ինչ ինտոնացիայով է Գոռն անունս տալիս, պտտվեցի, նրան տեսա ու քարացա: Աչքերիս չէի հավատում, որ Գոռն այնտեղ էր, հետո բնականաբար գրկախառնություններ ու ուղիղ յոթ հրաշալի օրեր ունեցանք: Իհարկե, ես կցանկանայի յոթ օրվա փոխարեն 14 օր հանգստանալ, բայց մեկ է, միասին անցկացրած օրերը ինձ լիաթոք հանգստություն ու հաճույք պարգեւեցին, եւ բնավ կարեւոր չէր, մենք միասին Հայաստանում, թե Եգիպտոսում կհանգստանայինք, գլխավորը միասին լինելն էր ու վերջ»,- պատմեց դերասանուհին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել