Armeniasputnik.am-ը գրում է.

Boeing-737 ուղևորատար ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Մոսկվայում, որովհետև թռիչքի ընթացքում սկսել է բացվել ուղեբեռի բաժինը։

Մոսկվայում արտակարգ վայրէջք է կատարել Boeing-737 ուղևորատար ինքնաթիռն այն բանից հետո, երբ շունը դուրս է եկել ուղեբեռի բաժանմունքից։ Այս մասին նշված է «Վեստի» հեռուստաընկերության ինտերնետային էջում։

Միջադեպի մեղավորը եղել է ոչ մեծ շունը, որին լավ չեն փակել վանդակում։ Թռիչքի ժամանակ կենդանին դուրս է եկել վանդակից և փորձել է կրծել դուրս գալու ճանապարհը` պոկելով ներքին բոլորակարը։ Կենդանու գործողությունների հետևանքով բացվել են ուղեբեռային հատվածի առջևի փեղկերը։

Բարեբախտաբար, ինքնաթիռում աշխատել է ազդանշանային համակարգը, և ավտոմատ համակարգը կանգնեցրել է դռների բացվելը։ Օդանավն այդ պահին չորս հազար մետր բարձրության վրա է եղել։

Արտակարգ վայրէջքը հաջող է անցել, ոչ ոք չի տուժել։


Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել