Armtimes.com-ը գրում է.

Comedy Club-ը նկարահանումներ կունենա Երեւանում: Հիմնադիր-անդամ Գարիկ Մարտիրոսյանն ինստագրամի իր էջում անդրադարձել է ռուսական մամուլում հայտնված լուրին, որ Հայաստանում անց է կացվելու Comedy Club փառատոնը: Նա բոլորին հրավիրել է ներկա գտնվելու:

«Comedy Club-ը իմ հարազատ Երեւանում սեպտեմբերի 15-ին ու 16-ին: ТНТ-ով եթեր կհեռարձակվի հոկտեմբերին: Եկեք... կամ ժամանեք: Սպասում ենք բոլորին»,- գրել է Մարտիրոսյանը:

Comedy Club փառատոնը բազմազան աշխարհագրություն ունի: Նախկինում դրա անդամնեը նման ձեւաչափով հանդես են եկել Յուրմալայում, Սոիչում՝ «Ֆորմուլա 1»-ի Գրան պրի փուլերից մեկի ընթացքում, սակայն առաջին անգամ է, որ հերթական թողարկումները նկարահանլու են Հայաստանում: Գարիկ Մարտիրոսյանը նշել է, որ իրենք Երեւան են գալիս, քանի որ աշնանը մայրաքաղաքը տոնում է 2800-ամյակը:

«Աշնանը Երեւանը տոնում է 2800-ամյակը: Դա անհավանական քաղաք է՝ մեծ հոգով ու հարուստ պատմությամբ, եւ մենք ուրախ ենք, որ նրա տոնի մասն ենք կազմելու: Comedy Club-ի փառատոնները լայն աշխարհագրություն ունեն, սակայն այս աշնանը առաջին անգամ է, որ ТНТ-ի համար թողարկումներ ենք նկարահանելու Հայաստանում: Ինչպես ավանդաբար, հյուրերի թվում կլինեն բազմաթիվ աստղեր, դուք էլ եկեք »,- Մարտիրոսյանի խոսքերն են փոխանցում ռուսական լրատվամիջոցները:

Սա առաջին անգամը չէ, որ Comedy Club-ը գալիս է Հայաստան: 2016 թ. օգոստոսին դրա անդամները ելույթ էին ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Այն ժամանակ նրանք հաղորդման թողարկում չեն նկարահանել:

Այս անգամ Comedy Club-ը նույնպես կներկայանա Մարզահամերգային համալիրում: Տոմսերն արդեն վաճառքում են: Եթե 2016 թ. կային նաեւ 5 եւ 10 հազար դրամանոց տոմսեր, ապա հիմա դրանց գինը սկսվում է 15000 դրամից: Տոմսերն արժեն 15000, 20000, 25000, 30000, 40000, 45000, 50000, 75000, 100000, 125000, 150000 դրամ: Կարելի է ձեռք բերել toms.am, tomsarkgh.am կայքերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել