Ժելատինային լամինացիայի առավելություններից մեկը դրա հասանելիությունն է: Ժելատին վաճառում են ցանկացած մթերային խանութում, և այն շատ էժան է, ինչպես նաև դրանով կատարվող մազերը հարթեցնող պրոցեդուրան բոլորովին երկար ժամանակ չի խլում:
Ձեզ հարկավոր կլինի.
- 1 տուփ ժելատին,
- Սենյակային ջերմաստիճանի կամ մի փոքր տաք ջուր,
- Շամպուն, կոնդիցիոներ,
- Պոլիէթիլենային տոպրակ կամ մազերի համար նախատեսված գլխարկ:
Ժելատինը պարունակում է կոլագեն՝ բնական ծագման սպիտակուցային միացություն: Այն ծածկում է մազերի մակերևույթը՝ պաշտպանիչ շերտ ստեղծելով, որի շնորհիվ մազերը դառնում են ավելի հաստ և ավելի ծավալուն: Բացի այդ՝ ժելատինը լավ խոնավացնում է մազերը և հարստացնում է դրանք կենսունակությամբ:
- 1-1,5 ճ/գ ժելատինը լուծեք 6-8 ճ/գ տաք ջրի մեջ:
- Խառնուրդը բաժանեք 2 մասի: Մի մասը խառնեք շամպունին՝ 1:1 հարաբերակցությամբ:
- Քսեք մազերին, այնուհետև ծածկեք պոլիէթիլենային տոպրակով:
- 40 րոպեից լվացեք շամպունը տաք ջրով: Սրբիչով չորացրեք մազերը:
- Վերցրեք 2-րդ մասը և ավելացրեք ձեր կոնդիցիոներին կամ բալզամին՝ կրկին 1:1 հարաբերակցությամբ:
- Ժելատինը չպետք է կոնդիցիոներից շատ լինի, թե չէ հակառակ էֆեկտը կստանաք: Քսեք մազերին։
- Փաթաթեք պոլիէթիլենային տոպրակով և թողեք 40 րոպե:
- Լվացեք տաք ջրով:
- Չորացրեք մազերը բնական ճանապարհով՝ սրբիչ միջոցով կամ ուղղակի չորացնելուց հետո մազերը փռված թողնելով (առանց վարսահարդարիչի):
Տնային լամինացիայի այս պրոցեդուրան կարող եք կրկնել ամիսը մեկ: Արդյունքը կնկատեք արդեն առաջին իսկ գործողությունից հետո:
Զգուշացում. ցանկացած տնային պրոցեդուրա կիրառելուց առաջ խորհրդակցեք համապատասխան մասնագետի հետ, որպեսզի չվնասեք ձեր առողջությունը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել