Asekose.am-ը գրում է.
Արդեն տեղեկացրել ենք, որ ԱԱԾ-ն ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի առանձնատան խուզարկության ժամանակ հայտնաբերել է նաև տարբեր մակնիշի թանկարժեք ավտոմեքենաներ:
Համացանցում լուսանկարներ են հայտնվել, որոնցից մեկում երգիչ Արամ Ասատրյանը կանգնած է նույն մեքենայի առջև, որը հայտնաբերվել է Մանվել Գրիգորյանի առանձնատան ավտոտնակում:
Նշենք, որ , ըստ տարածված ասեկոսեների, երգիչ Արամ Ասատրյանը Մանվել Գրիգորյանի պատճառով էր լքել հայրենիքն ու երկար տարիներ ապրում էր ԱՄՆ-ում:
Հիշեցնենք, որ ԱԱԾ տնօրենն այսօր լրագրողների հետ զրույցում նշել է, որ Մանվել Գրիգորյանն ազատ չի արձակվ:
Նշենք նաև, որ այսօր Մանվել Գրիգորյանի պաշտպան Հրանտ Անանյանը հրաժարվել է գեներալի պաշտպանությունից:
Նյութի աղբյուր՝ http://asekose.am/hy_AM/news/11/267088-ergic-aram-asatryani-meqenan-el-e-exel-manvel-grigoryani-arancnatan-avtotnakoum.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել