Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի հարսանիքն ուրախալի լուր էր, չնայած աղջիկները փոքր-ինչ տխրեցին․ չէ՞ որ մեկ չամուսնացած արքայազն պակասեց: Սակայն մի շտապեք սև զգեստներ հագնել և սուգ պահել, աղջիկներ: Միայն նայեք այս կրքոտ երիտասարդին, ով արքայազն Հարրիի զարմիկն է:

24-ամյա Լուին արքայադուստր Դիանայի եղբոր՝ Չարլզ Սփենսերի որդին է: Երիտասարդը միանգամից գրավեց բոլորի ուշադրությունը հարսանիքին (հատկապես գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին):

Լուին ներկա է եղել նաև մյուս զարմիկի՝ Ուիլիամի հարսանիքին, սակայն այն ժամանակ դեռ փոքր էր և ոչ այսքան գրավիչ: Իսկ այ հիմա...

Դե, իհարկե, բոլոր աղջիկներին հիմա հուզում է մեկ հարց՝ արդյոք ազա՞տ է այս սեքսուալ շիկահերի սիրտը: Մենք դեռևս, ցավոք, հստակ տեղեկություններ չունենք այս հարցի վերաբերյալ, սակայն ամբողջ հոգով և սրտով հավատում ենք, որ նրա սիրտը դեռ զբաղված չէ:



