Երբ առաջին անգամ նայեցիք այս նկարին, ի՞նչ նկատեցիք առաջինը՝ կնո՞ջ, թե՞ տղամարդու դեմք։ Ձեր պատասխանի օգնությամբ մենք կարող ենք ասել, թե այս պահին ինչ ապրումների մեջ եք։

Եթե դուք կին եք և առաջինը տեսաք տղամարդու դեմք, ապա դուք չեք սիրում մենակ կյանքը և ցանկանում եք միշտ հարաբերությունների մեջ լինել, գտնել ձեր երազանքների տղամարդուն։ Իսկ եթե արդեն ունեք կողակից, ապա նա շատ մեծ դեր ունի ձեր կյանքում, և դուք հոգեպես կապված եք միմյանց, չեք ցանկանում անգամ մի վայրկյանով բաժանվել նրանից։

Եթե դուք տղամարդ եք և առաջինը տեսաք տղամարդու դեմք, ապա ձեր կյանքում գերակշռում են տղամարդիկ։ Հավանաբար մեծ ընկերական շրջապատ ունեք, այդ պատճառով էլ համեմատաբար ավելի քիչ եք կանանց հետ շփվում։ Այս պահին դուք չեք էլ մտածում ընկերուհի ունենալու, ոչ էլ անգամ ամուսնության մասին՝ կարծելով, թե ձեր կյանքն այսպես էլ է շատ լավը։

Եթե դուք կին եք և առաջինը տեսաք կնոջ դեմք, ապա դուք ապրում եք ներդաշնակ կյանքով, ձեզ դուր է գալիս ձեր մարմինը, կառուցվածքը, բնավորությունը, ներքին խառնվածքը․․․ Չնայած մի փոքր ինքնասիրահարված եք, սակայն եթե հենց հիմա ձեզ սիրային առաջարկություն անի մեկը, ով համապատասխանում է ձեզ, դժվար թե մերժեք նրան։

Եթե դուք տղամարդ եք և առաջինը տեսաք կնոջ դեմք, ապա դուք ևս զուգընկերուհի գտնելու փնտրտուքների մեջ եք, ցանկանում եք սիրային հարաբերություններ սկսել։ Բայց ոչ մի դեպքում մի շտապեք, փոխարենը եղեք համբերատար, և ամեն բան լավ կլինի։ Կարևորը՝ շարունակեք մնալ անկեղծ, ինչպիսին որ հիմա եք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել