Մանկական ցանափոշին կարող է ձեզ օգնության հասնել բազմաթիվ դժվարին կացություններում՝ փոխարինելով կոսմետիկ միջոցներին, և դրա հաշվին բավական փող խնայելով։ Որոշ դեպքերում կխնայի նաև ձեր առողջությունը։
Կարճ ասած, մանկական ցանափոշին այնքան օգտակար հատկություններ ունի, որ կթվարկենք դրանցից միայն մի քանիսը։
- Չոր օճառահեղուկ
Մանկական ցանափոշին կարելի է օգտագործել՝ մազերն արագ թարմացնելու համար, քանի որ իսկապես չոր օճառահեղուկի արդյունքի է հանգեցնում և անփոխարինել է, երբ մազերը լվանալու ժամանակ չկա։
- Փրայմեր
Պարտադիր չէ գնել մակիաժի հիմքը, որպեսզի գուներանգը լավ նստի։ Մանկական ցանափոշու թեթև շերտն իր գործը հեղուկ միջոցներից ավելի լավ կանի։
- Փղոսկրե դեմք
Դիմահարդարումը վերջացնելու համար, ու՝ որպեսզի դեմքը չփայլի, անպայման չէ, որ փայլատեցնող դիմափոշի գնել։ Սովորական մանկական ցանափոշին էլ նույնը կանի։
- Փարթամ թարթիչներ
Վրձնով ցանափոշի ցանեք թարթիչներին, այնուհետև քսեք թարթչաներկի առաջին շերտը։ Երբ ներկը մի քիչ չորանա, քսեք ցանափոշու ու թարթչաներկի հաջորդ շերտը։
- Կատարյալ հոնքեր
Վրձնով մի քիչ ցանափոշի քսեք հոնքերին՝ նախքան դիմահարդարումը, իսկ հետո մշակեք մատիտով։ Այդպես հոնքերն ավելի խիտ ու ծավալուն կլինեն։
- Մազահեռացում
Ինչպես շաքարային, այնպես էլ մոմային դեպիլիացիա անելուց առաջ, այդ միջոցների՝ մաշկին ավելի լավ կպչելու համար, ցանափոշի լցրեք համապասխան մասերին՝ նախքան բուն գործընթացն սկսելը։ Ի դեպ, մաշկը ևս այդպես ավելի քիչ կվնասվի։
- Դիմացկուն շրթներկ
Նախքան շրթներկ քսելը շուրթերին մանկական ցանափոշի ցանեք և թփթփացրեք անձեռոցիկով։ Բարակ շերտը չի երևա, բայց հուսալիորեն կպաշտպանի մակիաժը։
- Սափրելուց հետո
Ոտքերը սափրելուց հետո խնամքի մատչելի միջոց․նախ թարմացնող կրեմ քսեք, իսկ երբ ներծծվի, ոտքերը մշակեք ցանափոշով։ Մաշկը կատարյալ կդառնա։
- Ճանկռվածքներ և քերծվածքներ
Որպեսզի այդ տհաճ վնասվածքներն արագ լավանան և զերծ մնան վարակից, դրանց վրա մանկական ցանափոշի լցրեք։
- Հատուկ գոտի
Ոտքերի միջև մաշկը հաճախ հարվում է քայլելիս։ Հատկապես երբ կիսազրջազգեստ եք հագնում՝ առանց զուգագուլպա։ Ազդրերի ներսի կողմում մանկական ցանափոշի ցանեք, և խնդիրը կյուծվի։
- Հարումների դեմ
Որպեսզի կոշիկը չհարի, ներսից ցանափոշի ցանեք։ էլ կոշտուկներ չեն լինի։
- Քրտնած կոշիկ
Մարզադահլիճում մարզումներից առաջ մարզակոշիկի ու գուլպաների մեջ մի քիչ ցանափոշի ցանեք։ Այլևս տհաճ նեխահոտերը ձեզ չեն անհանգստացնի։
- Սառը սավան
Պարզվում է՝ եթե թեթևակի ցանափոշի լցնենք անկողու սպիտակեղենի մեջ, ամռանը, նույնիսկ առանց օդորոակիչի, սառնությունը կպահպանվի։
- Ծովափին
Ծովափ մեկնելուց առաջ անպայման մանկական ցանափոշի դրեք պայուսակում։ Ոտքերը դրանով մշակեք, ու ավազը չի կպչի։