Շագանակագույն հետքերը մաշկի վրա այնքան էլ վնասակար չեն առողջության համար, սակայն հաճույք նույնպես չեն առաջացնում։

Ավելի հաճախ այդ հետքերը հայտնվում են դեմքի, ձեռքերի և ուսերի վրա, իսկ տարիների ընթացքում դրանց թիվը գնալով ավելանում է։
Ստորև կներկայացնենք մի պարզ և արդյունավետ միջոց, որը կօգնի ձեզ ազատվել այդ խնդրից։

Շնորհիվ այս խառնուրդի՝ ձեր մաշկը կունենա ավելի երիտասարդ տեսք։ Դրա համար ձեզ անհրաժեշտ է 2 բաղադրիչ՝ թարմ սոխ և քացախ։

Սոխի հյութն արդեն վաղուց օգտագործվում է բուժիչ նպատակներով և վերացնում մաշկային խնդիրները, քանի որ այն պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք պաշտպանում են մաշկը։

Քացախն ինքնին համարվում է հիդրոթթու, որոնք վերացնում են մաշկի մահացած բջիջները։ Իսկ այս 2 բաղադրիչների խառնուրդը կարող է հրաշքներ գործել ձեր մաշկի համար։

Պատրաստման եղանակը և օգտագործումը։

Վերցրեք թարմ սոխը և կտրատեք այն խորանարդների, իսկ հետո մանրակրկիտ խառնեք այն բլենդերի մեջ, այնուհետև ավելացրեք այնտեղ քացախ և նորից խառնեք այնքան ժամանակ, մինչև ստացվի միատարր զանգված։

Վերցրեք բամբակե կտոր և թաթախեք այն խառնուրդի մեջ, իսկ հետո քսեք այն մասերի, որտեղ հայտնվել են շագանակագույն հետքերը։ Արեք սա ամեն օր, մեկ ամսվա ընթացքում։

Արդեն 7 օր հետո դուք կզգաք առաջին արդյունքները։ Իսկ արդեն մեկ ամիս հետո դուք կարող եք ամբողջովին ազատվել մաշկի շագանակագույն հետքերից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել