Դպրոցի շրջանավարտների համար ավարտական երեկույթը կյանքի ամենամեծ իրադարձություններից մեկն է․ չէ՞ որ կյանքի մի փուլից անցում ես կատարում դեպի մյուսը։ Դե, բոլոր աղջիկներն էլ սիրում են այդ օրը շքեղ զգեստներ կրել և, առհասարակ, շքեղ տեսք ունենալ։ Այդ օրը ոմանք անգամ մի քիչ էլ խենթ ու խելառ բաների են դիմում։

Ավարտական երեկույթից ժամեր առաջ աղջիկների այս լուսանկարը դարձել էր ողջ համացանցի քննարկման առարկան։ Սակայն հարց` կարո՞ղ եք գուշակել՝ ի՞նչն այն չէ այս լուսանկարում։ Եթե չկարողանաք գտնել նկարի «տարօրինակ» հատվածը, ապա շարունակեք կարդալ՝ տեսնելու պատասխանը։

prom photo failed spot

Բանն այն է, որ աղջիկներից մեկը որպես պայուսակ ընտրել էր մետաղյա մեծ շիշ՝ նախատեսված ալկոհոլային խմիչքների համար։ Փաստորեն, ավարտական երեկույթի համար նա ալկոհոլի բավականին մեծ պաշար էր իր հետ վերցրել․ ի՞նչ իմանաս, միգուցե քչություն անի։

prom photo failed spot

prom photo failed spot

Ավելի ուշ աղջիկը պատմել էր, որ շիշը գնել է ընդամենը 7 եվրոյով, այսինքն՝ այն արժեցել էր ավելի քիչ, քան իր ընկերուհիների գնած պայուսակները։ Ստացվում է՝ ընդամենը 7 եվրոյով նա «առավել պետքական» իր էր գնել, որը լուսանկարվելիս նրան ծառայում էր նաև որպես պայուսակ։

Սակայն, այնուամենայնիվ, աղջիկն արժանացել էր իր ծնողների զայրույթին, ովքեր որոշել էին սահմանափակվել միայն բարկանալով։ Նրանք չպատժեցին իրենց աղջկան․ ամեն դեպքում նա խորամանկ քայլ էր կատարել, և ամեն ինչ անցել-գնացել էր, արժե՞ր փչացնել լավ հուշերը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել