Ուղեղի վիրահատությունը կարող է շատ ձանձրալի լինել։ Այդ պատճառով էլ որոշ մարդիկ լարում են կիթառները՝ ժամանակ անցկացնելու համար։

Ահա այս տպավորությունն ենք ստանում՝ տեսնելով լուսանկարները, որտեղ հնդիկ տղամարդ Աբհիշեկ Փրասադը կիթառ է նվագում, մինչ բժիշկներն աշխատում են նրա բաց գլխի վրա։

Իրականում, սակայն, բժիշկներն են խնդրել Փրասադին նվագել վիրահատության ընթացքում, որպեսզի տեսնեն՝ հաջողվո՞ւմ է ֆիքսել ձեռքի խնդիրը, թե՞ ոչ։

37-ամյա Փրասադը տառապում է «երաժիշտների դիստոնիա» կոչվող հիվանդությամբ՝ նյարդաբանական հիվանդություն, որի ժամանակ ուղեղը սխալ ազդակներ է ուղարկում մկաններին՝ պատճառելով դող ու երբեմն ցավոտ սպազմներ։

Հիվանդության պատճառը հաճախ ձեռքի նույն շարժումը շարունակ կրկնելն է, ինչի համար էլ հիվանդությունն ասոցացվում է երաժիշտների հետ։ Բոլոր պրոֆեսիոնալ երաժիշտների 1-2 %-ն իրենց կարիերայի ընթացքում հիվանդանում են այս դիստոնիաներով։

Guitar Brain

Որպես կիթառահար՝ Փրասադն ունեցել է մատների սպազմներ, որոնք խանգարելում էին նվագելուն։ Որոշ ժամանակ անց նվագելիս նա արդեն չէր կարողանում շարժել ձախ ձեռքի միջնամատը, մատնեմատն ու ճկույթը։

BBC-ի հետ զրույցում նա ասել է.

- Մտածում էի՝ դողը շատ նվագելուց է։ Ես որոշ ժամանակ դադար տվեցի ու հետո նորից փորձեցի, բայց հասկացա, որ դողը չի կտրվում։ Մի քանի բժիշկ ինձ ասացին, որ մկանս հոգնել է, ու ինձ ցավազրկողներ, մուլտի-վիտամիններ, անտիբիոտիկներ, ֆիզիոթերապիա ու նմանատիպ այլ բաներ նշանակեցին։

Վերջապես նրան ճիշտ ախտորոշում տվեցին։ Բժիշկներն ուղեղի վիրահատություն առաջարկեցին՝ ասելով Փրասադին, որ նրա գիտակցությունը վիրահատության ընթացքում տեղն է լինելու։

Նա ընդունում է, որ վախեցել է, բայց բժիշկը՝ Շարան Սրինիվասանը, համոզել է նրան ու վստահություն ներշնչել։

Բժիշները տեղային անզգայացում են արել մինչև գանգի վրա 4 անցք բացելը։

Վիրահատությունից մեկ ամիս անց նա արդեն լավ էր զգում՝ չհաշված ձախ ձեռքի ու ոտքի թուլությունը։

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել