Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դուստր և օգնական Իվանկա Թրամփը ոչ պաշտոնական հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» -ն։

Նրանց համատեղ ճաշկերույթն անցկացվել է Համաշխարհային բանկի կողմից կանանց ձեռներեցության զարգացման նոր հիմնադրամի գործարկումից հետո։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ Իվանկա Թրամփն ու Անտոնիու Գուտերեշը քննարկել են «ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցեր»։

ԱՄՆ նախագահի դուստրը չի մեկնաբանել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ հանդիպումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել