Tert.am-ը գրում է.
Հուլիսի 28-ին ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացած հայտնաբերված պայմանագրային զինծառայող, շարքային Արկադի Ղամբարյանը Լոռու մարզի Քարկոփ գյուղից է:
Tert.am-ի հետ զրույցում Քարկոփի համայնքապետ Ժորա Այբեկյանն ասաց, որ Արկադի Ղամբարյանն ամուսնացած էր և ունի երեք անչափահաս երեխա:
«Մեր գյուղի բնակիչ էր, խելոք, շնորհքով: Ընտանիքի հետ էր ապրում, երեք երեխա ունի՝ մեկ տղա, երկու աղջիկ: Տղան 12 տարեկան է, աղջիկներից մեկն առաջին դասարանում է, իսկ մյուս աղջիկը ավելի փոքր»,- ասաց համայնքապետը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/07/29/soldier/2444398
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



