«ArmStar»-ը, «Ucom» ընկերությունը և Արմենիա Պրեմիումը ներկայացնում են նոր նախագիծ՝ «Նվագախմբի երեխաները»: Այն հայրենական հեռուստատեսության մանկապատանեկան, երաժշտական բազմասերիանոց առաջին ֆիլմն է: Այս նախագծում բացահայտվում են տաղանդավոր նոր երեխաներ, օրինակ՝ Ժանը Աբրահամյանը, ով մասնագիտությամբ պարող է։

««Նվագախմբի երեխաներ» մյուզիքլը իմ դերասանական առաջին փորձն է: Եկել և մասնակցել եմ քասթինգի, որից հետո անցել եմ: Խաղում եմ նաև KBH-ի հայաստանյան դպրոցական լիգայում: Ընկերներիս հետ որոշեցինք մասնակցել և արդյունքում ընտրվեցինք»,- ասաց Ժանը։

Ժանը մյուզիքլում մարմնավորում է մի տղայի, ով սիրահարված է իր դասընկերուհուն, բայց ոչ մի կերպ չի կարողանում դրա մասին ասել. «Կերպարիս ընկերներն ամեն ինչ անում են, որ համարձակություն ունենամ և ասեմ, իսկ թե արդյունքում ինչ իրավիճակում եմ հայտնվում, կդիտեք մյուզիքլի ժամանակ»,- եզրափակեց Ժանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել