«Հանուն մարդկային կայուն զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով հանքարդյունաբերության ոլորտին նշեց, որ ոլորտում երկու մեծ խնդիր կա:
«Հանքարդյունաբերությունը արդեն բոլոր սահմաններն անցել է և հատկապես Սյունիքի, Լոռու մարզերում և հիմա ընդլայնվում է Վայոց ձորի մարզում: Դա ամենամեծ հարվածն է, որ տրվում է Հայաստանի բնությանը: Երկրորդ խնդիրը փոքր ՀԷԿ-երն են»,-ասաց նա և նշեց, որ փոքր գետերի վրա հերթով շարված հէկ-երը նորմայից շատ են օգտագործում ջուրը և գետերը շարքից դուրս են գալիս:
Կարինե Դանիելյանը նշեց, որ մամուլից տեղեկացել է, թե անվտանգության խորհուրդը քննարկել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից մշակված բնական ռեսուրսների օգտագործման հայեցակարգը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://www.tert.am/am/news/2017/07/27/Karine-danielyan/2443141
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



