ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ է նշանակվել փոխարտգործնախարար, 55-ամյա Վասիլի Նեբենզյան։
Համապատասխան հրամանը ստորագրել է նախագահ Վլադիմիր Պուտինը՝ փոխանցում է Կրեմլի մամլո ծառայությունը։ Նեբենզյան փոխարտգործնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2013 թվականից։
ՄԱԿ-ում Ռուսաստանի նախկին մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինն անժամանակ կյանքից հեռացել էր փետրվարի 20-ին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել