2015 թվականի հունվարի 26-ին Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում տեղի է ունեցել կանխամտածված սպանություն: Արմեն Գորոյանը սպանել է իր մանկության ընկեր Արթուր Իրիցյանին, ով 33 տարեկան էր ` 2 մանկահասակ երեխաների հայր, ով հայտնի է այդ շրջանում որպես "Կյաժ " մականունով: Դեպքը տեղի է ունեցել գյուղի սկզբնամասում: Կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը և կանխամտածված ծեծելով մեծ եղբորը ` Արայիկ Իրիցյանին , նրան հասցնելով ծանր մարմնական վնասվածքներ պահանջել են Արթուր Իրիցյանին : Տղեկանալով այդ մասին Արթուրը շտապելով է եղբորը օգնության: Հասնելով դեպքի վայր Արմեն Գորոյանը մեջքից կրակելով Արթուր Իրիցյանին սպանում է: Նախաքննություն է իրականացվել և դատարան է ներկայացվել մեղադրանքով Արմեն Աշոտի Գորոյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով: Դատավարությունը սկսվել է 2015 թվականի դեկտեմբերին : Եզրափակիչ դատավարությունը մի քանի անգամ հետաձգվել է: Դատավճիռը կայացվել է չհիմնվելով ներկայացված փաստերի հման վրա : Առաջ են քաշել 108 և 235 հոդվածի 1-ին մասով, 108 հոդվածը բացառում է սպանությունը վերագրելով ինքնապաշտպանության և 235 հոդվածի 1-ին մասով` ապորինի զենք: Արդարացվել են հանցախմբի պարագլուխ Գառնիկ Նիկողոսյանը, Արիստակես Բարսեղյանը, Աշոտ Ավետիսյանը, Գարեգին Ավետիսյանը, Էդուարդ Սրքոյանը , իսկ սպանություն կատարող Արմեն Գորոյանին դատապարտել ընդամենը 3 տարի ազատազրկմամբ,որից 2 տարի 6 ամիսը արդեն պատիժը կրել է: Հարց ենք ուզում տալ ինչի համար է օրենքը, երբ մարդասպանությունը որը ամենամեծ հանցանքն է, պատժվում է ընդհամենը 3 տարի ազատազրկմամբ , չհաշված ապորինի զենքը և խուլիգանությունը: Չէ՞ որ չպատժելիությունը բերում է նոր հանցանքների:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: