Aysor.am-ը գրում է.
«Իգլա»-ի տեղափոխման գործով մեղադրյալ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի և մյուս վեց անձանց վերաբերյալ քրեական գործը կքննվի Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Դատական տեղեկատվական համակարգից Aysor.am-ը տեղեկանում է, որ քրգործն ընդունվել է դատավոր Արշակ Վարդանյանի վարույթ:
Առայժմ դատական նիստի օր նշանակված չէ:
Նկատենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` քրեական գործերով դատավոր Արշակ Վարդանյանը 2016-ին լավագույն դատավոր էր ճանաչվել:
Մեղադրական եզրակացության համաձայն, Սամվել Բաբայանինմեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք:
Սանասար Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:
Արմեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ